cropped-cropped-IMG_3536.png

Ռուսաստանը ողջունում է Թրամփի խոսքերն այն մասին, որ Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելը սխալ էր. Լավրով

2723f8d7-b605-420c-87f2-d0959b449e07_cx0_cy1_cw0_w1023_r1_s-main

Ռուսաստանը ողջունում է Թրամփի խոսքերն այն մասին, որ Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելը սխալ էր, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Առաջին անգամ ՆԱՏՕ-ի խնդիրը բացահայտվեց որպես մի բան, որը Միացյալ Նահանգները պատրաստ է լրջորեն քննարկել: ԱՄՆ-ն, իհարկե, կորոշի, թե ինչպիսին կլինի Արևմուտքի դիրքորոշումը»,- նշել է Լավրովը Մոսկվայում հավատարմագրված դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ղեկավարների հետ կլոր սեղանի ժամանակ։