PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա․ ՆԳՆ

BmrEeSblIKoEbb8p0Hetow8PEHe4OlAmBWX5Zq1N

ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել․

 

 

 

«Հարգելի՛ քաղաքացիներ,

 

բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել բոլոր տեսակի նույնականացման քարտերով՝ ինչպես էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող, այնպես էլ առանց կրիչի։

 

Նույնիսկ եթե կորցրել եք քարտի PIN և PUK կոդերը, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Բջջային օպերատորի գրասենյակում հեշտությամբ կակտիվացնեն ձեր էլեկտրոնային ստորագրությունը (mID)»։