Տրնդեզի ավանդական ուտեստները. ի՞նչ մատուցել տոնին

image_750x_67a2543f9262a

Տյառնընդառաջը` Տրնդեզը, հայ առաքելական եկեղեցին անխախտ տոնում է փետրվարի 14-ին:

Փետրվարի 13-ին կատարվում է նաեւ անդաստանի` երկրի չորս կողմերի օրհնություն: Այդ օրը` երեկոյան, կատարվում է նախատոնակի կարգ` ժամերգություն եկեղեցում, այնուհետեւ վառվում է խարույկ։ Սա տոն է, որտեղ տարիքային որեւէ խտրականություն չկա, սակայն այն ավելի շատ երիտասարդների տոն է համարվում:

Տրնդեզի ավանդական ուտեստները, որոնք պատրաստվել են նախկինում, հիմնականում պահպանվել են նաեւ մեր իրականության մեջ:

Նախկինում Տրնդեզին սեղանին մատուցել են խաշիլ, փոխինձ, փուռնիկներ` լցոնված չրերով, բանջարեղեններով, հալվա, աղանձ, հարիսա: Կերակրատեսակների մեծամասնությունը հիմնականում պահպանվել են գյուղական վայրերում։