Ըստ նախնական համաձայնության՝ Թուրքիան երկու ռազմաբազա կհիմնի Սիրիայում

thumbs-b-c-02f5bef4b6684d5ca17329854a741194-770x_

Թուրքիայի մերձիշխանական «Türkiye» օրաթերթի տեղեկություններով` Թուրքիան և Սիրիան արդեն ունեն նախնական համաձայնություն, որ Սիրիայի տարածքում կհիմնվեն երկու թուրքական ռազմաբազա։ Եվ հենց այդ հարցն է այսօր քննարկվելու կողմերի միջև։

«Թուրքիան և Սիրիան համատեղ պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելու, որն ամրագրելու է, որ եթե Դամասկոսը հանկարծակի վտանգի առաջ կանգնի, ապա Թուրքիան պարտավորվում է ռազմական աջակցություն տրամադրել Սիրիային։

Համաձայնագրով նախատեսվում է նաև, որ Թուրքիայի զինված ուժերը կպատրաստեն սիրիական բանակին և օդաչուներին, Թուրքիան նաև երկու ռազմաբազա կհիմնի Սիրիայում։ Ըստ պայմանագրի՝  Թուրքիան նաև 50  F-16 ռազմական ինքնաթիռ կտեղակայի այդ բազաներում՝ կանխելու ցանկացած հարձակում, որը կարող է թիրախավորել երկրի ինքնիշխանությունը»,-ասվում է հրապարակման մեջ։