Աբովյանում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս

Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայքնային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի 7-րդ շենքի բակում կայանված ավտոմեքենան թալանել են:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ թալանել են նշված շենքի բնակչին պատկանող, կայանված վիճակում գտնվող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան՝ տուժողին պատճառելով մոտ 3 միլիոն դրամի վնաս: