cropped-cropped-IMG_3536.png

Վարչապետն ինձ կանաչ լույս է տվել պետական կառավարման համակարգի ցանկացած օբյեկտում կատարել վերահսկողություն, այդ թվում՝ իր աշխատակազմում. Ռոմանոս Պետրոսյան

456719391-1062290501934248-7781575348261426876-n-770x_

Չի կարող հետհեղափոխական Հայաստանում, մասնավորապես` վարչապետին վերապահաված վերահսկողական լիազորություններ իրականացնող կառույցը սարքոցիներ անի, նման բանը բացառում եմ: Այս մասին ԱԺ-ում ասաց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Կոտայքի մարզպետարանում չարաշահումների հետ կապված կարծիքներ կային, որ ՊՎԾ-ն սարքել է մարզպետարանի գլխին:

«Կոտայքի մարզպետի աշխատակազմում 1 մլրդ 70 մլն դրամի ընդհանուր առերևույթ խախտումների չափն էր, որի զգալի մասը համայնքներին տրված դոտացիաների մեջ էր խախտումը: Այստեղ կան որոշակի պաշտոնատար անձանց, որոշակի մատակարաների կողմից թույլ տրված առերևույթ իրավախախտման փաստեր, որոնք ենթակա են քրեաիրավական գնահատականի»,- ասաց նա:

Հարցին՝ վարչապետի աշխատակազմում ստուգումներ իրականանցելու լիազորություն ունեն, թե՝ ոչ, Պետրոսյանն ասաց. «Այո, նոր նախագծով արդեն վերապահված է այդ լիազորությունը: Վարչապետի աշխատակազմն այսուհետ պետական միջոցների կառավարման օրինականության մասով կլինի ՊՎԾ-ի համար վերահսկողության օբյեկտ»:

Պետրոսյանը նշեց, որ ինքը կամքի պակաս չունի իրականացնելու անաչառ վերահսկողություն: «Վարչապետն ինձ տվել է կանաչ լույս՝ պետական կառավարման համակարգում ցանկացած մտահոգության հետևից գնալու, վերհանելու, տեղեկանքներ կազմելու, զեկուցելու, ընդհուպ մինչև քրեաիրավական գնահատականի ուղարկելու մասով որևէ կաշկանդում չունեմ»,- շեշտեց նա: