Սննդաբանը բացատրել է կաղամբի ֆենոմենալ օգուտները

Կաղամբը արժեքավոր մթերք է, որն ունի հակաքաղցկեղային հատկություն, լավացնում է մարսողությունը և հակավիրուսային ազդեցություն ունի՝ այս և բանջարեղենի այլ հատկությունների մասին խոսել է սննդաբան Միխայիլ Գինզբուրգը։
Մասնագետի խոսքով՝ կաղամբը դրական է ազդում օրգանիզմի վրա. Այն պարունակում է բազմաթիվ վիտամիններ և հակաօքսիդանտներ, որոնք անհրաժեշտ են 50 տարեկանից բարձր մարդկանց համար: Այս տարիքային խմբի մարդկանց համար հատկապես կարևոր է կաղամբ օգտագործել ցանկացած ձևով։
Կաղամբը հեշտությամբ մարսվում է օրգանիզմի կողմից՝ տարբերություն չկա, թե ինչ տեսակի մասին է խոսքը։ Ե՛վ սպիտակ կաղամբը, և՛ ծաղկակաղամբն ունեն օգտակար հատկություններ։ Հենց այս բանջարեղենը նվազեցնում է քաղցկեղի բազմաթիվ տեսակների վտանգը՝ սուլֆորաֆան անունով հայտնի նյութի պարունակության պատճառով:
«Դրա շնորհիվ կանխվում է քաղցկեղային ախտահարումների առաջացումը», – բացատրել է Գինցբուրգը Vechernyaya Moskva-ի հետ զրույցում։
Բացի այդ, կաղամբը ձևավորում է սննդի բոլուս և բարենպաստ ազդեցություն ունի աղիների միկրոբիոմի վրա, նվազեցնում է արյան շաքարի և խոլեստերինի մակարդակը և նպաստում է ծանր մետաղների աղերի և ռադիոնուկլիդների հեռացմանը:
Կաղամբ ուտելիս կտրուկ նվազում է միզասեռական համակարգի հետ կապված «կանացի» հիվանդությունների առաջացման վտանգը, քանի որ բանջարեղենն ի վիճակի է ազդել հորմոնալ մակարդակի վրա։
Ուշադրության արժանի մեկ այլ ապրանք է թթու կաղամբը։ Սննդաբանը նշել է, որ այս ուտեստը կարող է բարձրացնել իմունիտետը և արագացնել վիրուսային հիվանդություններից ապաքինման գործընթացը, հատկապես մեծ տարիքում։