cropped-cropped-IMG_3536.png

Ես ոչ միայն ձվածեղ եմ անում, այլ նաև անընդհատ, անընդհատ, անընդհատ, անընդհատ կարդում եմ Հայոց պատմություն. Փաշինյանը՝ Շվեյցարիայի աղմկահարույց հայտարարության մասին

mixcollage-31-jan-2025-01-46-pm-6131-770x_

Ես ոչ միայն ձվածեղ եմ անում, այլ նաև անընդհատ, անընդհատ, անընդհատ, անընդհատ կարդում եմ Հայոց պատմություն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցեղասպանության ուրացումը, ժխտումը կամ հերքումը ՀՀ-ում քրեական հանցագործություն է, Քրեական օրենսգրքով նախատեսված արարք: Ցեղասպանության փաստն անքննելի է և անժխտելի: Ընդհանրապես, կարելի է զարմանալ, թե ինչպես մեկին կարելի է մեղադրել Ցեղասպանությունն ուրանալու մեջ, եթե նա օգտագործում է Ցեղասպանություն բառը:

Խոսքը լրիվ ուրիշ բանի մասին է, որ Ցեղասպանությունը արդյոք մեզ չպետք է դրդի որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարահը ընկալելու մեր բանաձևերին։ Մենք կարող է իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, էսօր էլ, ճշգրիտ չենք ընկալում։ Կարող է, մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին և խրախուսումներում, կարող է լավ չենք հաշվարկում, էդ ազդակաների նկատմամաբ մեր վերաբերմունքը:

Մենք անընդհատ խոսում ենք և ճիշտ ենք անում, երբ խոսում ենք Մեծ եղեռնի մասին:

Ես ոչ միայն ձվածեղ եմ անում, այլ նաև անընդհատ, անընդհատ, անընդհատ, անընդհատ կարդում եմ Հայոց պատմություն, անընդհատ: Մեծ եղեռնը ոչ միայն անհերքելի է, այլ՝ մեր ինքնության մասն է»,- ասել է նա: