cropped-cropped-IMG_3536.png

ՄՊՀ-ն վարույթ է սկսել ՀԴՄ-ներ սպասարկող ընկերությունների կողմից ծառայությունների գների բարձրացման առնչությամբ

11785f2981193b92e6ef48a2de965fa6-770x_

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իրականացնում է վարույթ հսկիչ-դրամարկղային մեքենաներ սպասարկող ընկերությունների կողմից ծառայությունների գների բարձրացման առնչությամբ։ Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

Վարույթին օժանդակելու նպատակով հորդորում ենք բոլոր այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնց համար 2024 թվականին բարձրացել են ծառայությունների ձեռքբերման գները, ներկայացնել այդ մասին տեղեկատվություն info@competition.am էլ․փոստի հասցեով։