Եղվարդ քաղաքում բախվել են «BYD»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ

Հունվարի 28-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Եղիշե Չարենցի փողոցում բախվել են «BYD» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով ապա տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։