cropped-cropped-IMG_3536.png

Կոստանյանն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացման հնարավորությունները

475124979-1015016260655871-684638189825935346-n-770x_

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Ահմեդ Սայեղին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ վերականգվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, հաղորդակցության և քաղաքաշինության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:

Քննարկվել են երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացման հնարավորությունները: Այս համատեքստում կարևորվել է ՀՀ և ԱՄԷ միջև բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը, ինչպես նաև երկու երկրներում տեղի ունեցող միջազգային նշանակության բազմաբնույթ միջոցառումներին երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ: