cropped-cropped-IMG_3536.png

ԵՄ-ին անդամակցելու գործընթացում Ֆրանսիայի աջակցության հույս ունենք. Զելենսկին հանդիպել է Մակրոնի հետ

ad8e1c6e19fb2d04caed24e967350d67-1738005857-extra-large-770x_

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկվել է Ուկրաինային հետագա աջակցությունը։

Ինչպես նշել է Զելենսկին իր թելեգրամյան ալիքում, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության ոլորտում համագործակցությանը և Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի անվտանգության երաշխիքների հնարավոր ձևաչափերին։

«ԵՄ-ին անդամակցելու բանակցային գործընթացում մենք Ֆրանսիայի աջակցության հույս ունենք։ Շնորհակալ եմ Ֆրանսիային արդար և կայուն խաղաղության ճանապարհին Ուկրաինայի մշտական ​​և անփոփոխ աջակցության համար»,- նշել է նա։

Նախօրերին հաղորդվել էր, որ Զելենսկին մեկնել է Լեհաստան, որտեղ մի շարք հանդիպումներ է անցկացնելու: