Այսօրվա դրությամբ ամեն ինչ այս կառավարությունն անում է, որ փակվի փոքր և միջին բիզնեսը, ու դա նրան հաջողվում է:

Այս մասին կառավարության դիմաց հայտարարեց բողոքի ակցիայի մասնակցիներից մեկը: Նա նշեց, որ մարդիկ վախենում են դուրս գան բողոքեն, քանի որ գիտեն, որ սա բռնատիրական երկիր է և ոչ մի ժողովրդավարություն էլ չկա:

«Հիմա նայեք, այստեղ այդքան դժգոհող մարդ չկա, որքան ոստիկան: Ես զարմանում եմ՝ 5 հոգի մարդ լինի, այստեղ 150 հոգի ոստիկան կգա: Ասում են՝ մեր պառլամենտն ընտրել է ժողովուրդը, հիմա էստեղ ժողովուրդ է հավաքվել, կապ չունի, 5 հոգի էլ լինի, իրենք պարտավոր են գան հարցնեն՝ ի՞նչ նպատակ ունեք»,- ասաց նա:

Վերջինս նշեց, որ իրենք այստեղ են, որովհետև չեն ցանկանում որ ՓՄՁ-ները վերացնեն Հայաստանից, որի ներկայացուցիչներն իրենք են:

«Ուրեմն ի՞նչ է կատարվում. օրինակ՝ ես վաճառում եմ մեկ հատ կոշիկ, ու այն արժե 11 հազար, բայց ես գնել եմ այն 9,500 դրամ, ու ես չեմ վերցրել դակումենտ ու պետք է մուծեմ տասը տոկոսի չափով, բայց ի՞նչ է ստացվում: Ես եկամուտ ստացել եմ 1,500 դրամից, ոչ թե 9,500 դրամից, բայց ինձնից բռնագանձում են 11,000 դրամ: Եթե կարծում են՝ ճիշտ չեմ բացատրում, ուրեմն պարտավոր են բոլորիս հատ-հատ բացատրեն՝ ինչ է կատարվում»,- ասաց նա: