cropped-cropped-IMG_3536.png

Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել «Chevrolet»-ում. տուժածը կին է

screenshot-1_114-770x_

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:15-ի սահմաններում Կորյունի փողոցում՝ Բարձրագույն դատական խորհրդի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, պայթյունի հետևանքով 1 կնոջ տեղափոխել են հիվանդանոց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: Ըստ նախնական տեղեկությունների՝ գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի պատճառով էլ «Chevrolet»-ն առաջ է ընթացել և բախվել իր առջևով ընթացող, Լիբանանի Հանրապետության քաղաքացի 32-ամյա Նարեկ Ս.-ի վարած «BMW X3» մակնիշի ավտոմեքենային:

Բարեբախտաբար «BMW»-ի վարորդը չի տուժել: Քննչական բաժինը պարզում է «Chevrolet»-ի` հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: