Փոխվարչապետը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային հարցերը

l-0x0wh-786x458z-1_27-770x_

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային հարցերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակվել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: