Որոշ նոտարների նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ
![image_750x_6797497973527](http://norlur.am/wp-content/uploads/2025/01/image_750x_6797497973527.jpg)
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի որոշմամբ 3 նոտարի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ:
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հունվարի 27-ն ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարի կողմից 3 նոտար՝ օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հիմքով, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։ 2 նոտարի նկատմամբ կիրառվել է «նկատողություն», 1 նոտարի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։
ՀՀ արդարադատության նախարարություն