Սիրելի՛ երիտասարդներ, սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը սկսում է դասախոսությունների, ինտերակտիվ հանդիպումների ու քննարկումների շարք՝ տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպումներն անցկացվելու են հենց երիտասարդների առաջարկած թեմաներով և կարող են համալրվել նորերով:
✔PR, հանրային հաղորդակցում, խոսքի մշակույթ,հռետորական արվեստ
✔Բիզնես կառավարում, տնտեսության զարգացում
✔Իրավագիտություն, Մարդու հիմնարար իրավունքներ և ազատություններ,
✔Քաղաքացիների մասնակցությունը ՏԻՄ կառավարմանը,
✔Հոգեբանություն
✔Դիվանագիտություն և քաղաքագիտություն
✔Դատական համակարգի բարեփոխումներ
Եթե դու նախաձեռնող ես, սիրում ես թիմային աշխատանքը և ունես ցանկություն ներգրավված լինելու մեր ծրագրերին, ապա կարող ես ներկայացնել թեմաներ, առաջարկել բանախոսների և հանդես գալ սեփական նախաձեռնություններով:
Դասընթացներն անցկացվելու են ոլորտի առաջատար մասնագետների կողմից: Մասնակիցները ստանալու են դասախոսության մասնակցության վերաբերյալ հավաստագրեր։
Առաջին հանդիպումը հոգեբան Վիտյա Յարամիշյանի հետ տեղի կունենա փետրվարի 10-ին ժամը 18:00-ին, Արգիշտի 9 հասցեում:
Թեմա՝
Անձի ինքնաճանաչում եւ Սթրեսի հաղթահարում: Կանցկացվեն և հոգեբանական թեստեր և խաղեր:
Հարցերի եւ գրանցման համար կարող եք գրել մեզ կամ զանգահարել՝ 098-917-008 հեռախոսահամարով:
«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության նախագահ՝ Լիաննա Մանուկյան
![](http://norlur.am/wp-content/uploads/2025/01/475194007_637597028827443_4955801710309252364_n.jpg)