Մոսկվայից Սոչի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում

f67965ecb4e2fa-67965ecb4e33athumb-770x_

Մոսկվայից Սոչի թռչող «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սարատովի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է РБК-ն:

Օդանավի հրամանատարը որոշում է կայացրել հարկադիր վայրէջք կատարել  յուղի մակարդակի ցուցիչի ակտիվացման պատճառով։ Մոսկվայից արդեն պահեստային ինքնաթիռ է ուղարկվել օդանավակայան:

«Սարատովից Սոչի մեկնելու նախնական ժամը՝ տեղական ժամանակով 23:30-ին»,- ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ: