Բաքվում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։

Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանին բողոքի նոտա են հայտնել «իրանական լրատվամիջոցներում հակաադրբեջանական արշավի առնչությամբ», գրել են ԶԼՄ-ները։

«Նման քայլերը վնասում են երկկողմ հարաբերություններին և պահանջում են անհապաղ կանխարգելում»,- ընդգծել են գերատեսչությունում։