Հայ գործընկերները և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում գտնվելու հնարավորություն չեն ունենա, ստիպված կլինեն ընտրություն կատարել: Այս մասին ArmeniaSputnik–ին ասել է ԵԱՏՄ գործարար խորհրդի գործադիր քարտուղար, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Սերգեյ Միխնևիչը։
«ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ Հայաստանի ՀՆԱ-ն 2015 թվականից գրեթե 5 անգամ ավելացել է, երկրի առևտուրը ԵԱՏՄ-ի ներսում 1,8 անգամ շատ է, քան ԵՄ բոլոր երկրների հետ միասին վերցրած:
Եթե որոշում կայացվի հօգուտ ԵՄ-ի, ապա ԵԱՏՄ-ի կողմից կսահմանվեն սակագնային պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները, և առևտրի անկումը շատ լուրջ կլինի։
Մենք ակնկալում ենք, որ մեր հայ բարեկամները պրագմատիկորեն են մոտենում նման գնահատականներին»,- նշել է նա։
Միխնևիչը ուշադրություն է հրավիրել նաև հայ–իրանական «շատ լավ» առևտրի վրա` երկրները բավականին լիարժեք օգտագործում են իրենց հնարավորությունները, և ԵԱՏՄ-ից դուրս գալը կազդի նաև դրա վրա։