cropped-cropped-IMG_3536.png

Իսրայելն ազատ է արձակել 200 պաղեստինցու

19914569-93f1-425b-964a-a09710721699-770x_

Իսրայելն ազատ է արձակել 200 պաղեստինցի բանտարկյալների՝ 4 իսրայելցի զինվորական պատանդների ազատ արձակման դիմաց:

Ինչպես հայտնել էինք, «Համաս»-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ուղիղ եթերում փոխանցել է չորս իսրայելցի զինծառայող պատանդնի:

Չորս կանանց դուրս են բերել Գազայի կենտրոնական հատված՝ շրջապատված պաղեստինցիների մեծ բազմությամբ և «Համաս»-ի տասնյակ զինյալներով։

Այնուհետև նրանց նստեցրել են ԿԽՄԿ-ի մեքենաները, որոնք պատանդներին արդեն իսկ հասցրել են իսրայելական ուժերի մոտ: Իսրայելը 4 պատանդի դիմաց կազատի 200 պաղեստինցիների։

Հիշեցնենք, որ Գազայում հրադադարի համաձայնություն էր ձեռք բերվել։