cropped-cropped-IMG_3536.png

Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

475053200-1003077568521129-1333975689801189307-n-770x_

Հունվարի 25-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: