ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակը Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման միջև վերջերս կնքված համաձայնագրի լույսի ներքո։ Այդ կապակցությամբ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Եգիպտոսի և մի շարք այլ երկրների միջնորդական ջանքերը՝ նպաստելու պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ՝ ընդգծելով այս երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքի անհրաժեշտությունը՝ ապահովելով նրա բոլոր քաղաքացիների օրինական իրավունքները՝ անկախ նրանց քաղաքական համոզմունքներից և էթնիկ և կրոնական պատկանելությունից։