Այսօր՝ հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Գևորգ Գ.-ն, Երևան-Սևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան նշված ճանապարհով քաղաքացիների օգնությամբ հրելիս է եղել, քանի որ, ըստ տեղեկությունների, ավտոմեքենայի վառելիքը վերջացած է եղել, այդ ժամանակ դեպի Սևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Հովհաննես Գ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Գևորգ Գ.-ի «Mercedes»-ին:
Բախման հետևանքով Գևորգ Գ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Վարորդներից Հովհաննես Գ.-ն ենթարկվել է սթափության փորձքաննության, եղել է սթափ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բախման հետևանքով վիրավորի «Mercedes»-ը հայտնվել է բաժանարար գոտում: