Իրանում հրդեհ է բռնկվել նավթային տերմինալում, որտեղ մոտ 18,000 տոննա նավթ է պահեստավորված

Իրանի Ռայ քաղաքի նավթային տերմինալում, որտեղ մոտ 18 հազար տոննա նավթ է պահեստավորված, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Իրանի նավթամթերքների շուկայավարման ազգային ընկերության տնօրենին։
Ինչպես գործակալությանը պարզաբանել է հրդեհի մարմանը մասնակցած հրշեջներից մեկը, իրավիճակը վերահսկելի է, հրդեհը տեղայնացվել է։