Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր հաղորդակցությունները Հարավային Կովկասում. այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ուրախ եմ հաստատել Հայաստանի տեսլականը՝ ապաշրջափակելու բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները, ինչը նախատեսված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում»,- նշել է նա։

Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է Ադրբեջանի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակում և դրանց ինտեգրումն ամբողջ տարածաշրջանի ենթակառուցվածքներին։