Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների համար սպասված նորություն․ այս տարի հրատարակվելու է հանրահայտ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը։ Մխիթարյանը դեռևս Newmag-ի ամառային փառատոնի ընթացքում էր ակնարկել այս ծրագրի մասին, իսկ այս պահին գրքի վրա աշխատանքն ընթանում է ամբողջ թափով։ Այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը:

«Գիրքը միաժամանակ կթարգմանվի և կհրատարակվի մի քանի լեզուներով։ Նախաձեռնության գլխավոր գործընկերն իտալական CairaRCS MEDIA խումբն է՝ երկրի խոշորագույն մեդիա ընկերություններից մեկը, որի կազմում են ներառված մի քանի հեռուստաալիք և առաջատար պարբերականներ, ինչպիսիք են Corriere della Sera-ն և La Gazzetta dello Sport-ը։ Իտալերեն տարբերակի հետ միասին գիրքը լույս կտեսնի նաև հայերեն, որը կհրատարակի Newmag-ը»,- գրել է Ալեքսանյանը: