cropped-cropped-IMG_3536.png

Խոսակցություն եղավ իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև, այլ մեկնաբանություններ չեմ ուզում տալ. Դանիելյանը՝ ԱԺ միջադեպի մասին

mixcollage-21-jan-2025-03-18-pm-4246-770x_

Ելույթներից հետո սովորական խոսակցություն էր իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև, այլ մեկնաբանություններ չեմ ուզում տալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպին:

«Ես հարց եմ տվել ու և՛ փոխնախարարը, և՛ այն մարդիկ, ովքեր բանակի հետ որևէ առնչություն ունեն, գիտեն ինչ խնդրի մասին է խոսքը՝ համազգեստ, կոշիկներ և այլն: Ես իմ ելույթում ասում էի, որ պատգամավորներ կան, որոնք ասում էին, թե դրանից զրկված են եղել, ես էլ ասում էի, որ հիմա էլ այդ խնդիրները կան:

Բոլորի ժամանակ էլ բանակում եղել են խնդիրներ, իմ հարցն այն էր, որ ինչպես անենք այդ խնդիրները լուծենք: 7 տարի է իշխանության են ու իրավունք չունեն նախկիններին մեղադրելով՝ իրենք խնդիրները չլուծել»,- ասաց Դանիելյանը: