cropped-cropped-IMG_3536.png

Անցած տարին աչքի է ընկել Հայաստան-Չինաստան համագործակցության նոր արդյունքներով. ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար

mhm0123778-thumb-770x-770x_

Անցած տարին նախանշվել է տարբեր ոլորտներում Չինաստանի և Հայաստանի համագործակցության նոր արդյունքներով։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը Գարնանային փառատոնի՝ չինական Նոր տարվա առթիվ հրավիրված հանդիսավոր ընդունելությանը։

«Մեր հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ, իսկ քաղաքական փոխվստահությունը՝ խորանալ։

Անցյալ տարի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախագահ Սի Ծինփինը զրույց ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը նոր խթան հանդիսացավ երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,-ընդգծեց Չեն Մինը՝ հավելելով, որ երկու երկրների միջև գործնական համագործակցությունը շարունակում է ընդլայնվել։

Որպես դրա վկայություն՝ ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատարմատարը նշեց նաև անցած տարվա առաջին 11 ամիսների ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը, որը կազմել է 2,6 միլիարդ ԱՄՆ դոլար՝ 38 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։