Վստահ եմ` շատերդ ֆիլմերում տեսել եք, գրքերում եք կարդացել տարատեսակ պատմություններ կամ լեգենդներ եք առնվազն լսել մի շատ հայտնի կրոնական կամ կիսակրոնական ավանդոuյթի կամ ծեսի՝ էկզորցիզմի մասին: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Երբ մտածում են, որ ինչ-որ մեկը չարքերի կառավարման տակ է, փորձում են այդ չարքին միջից հանել, որի մասին տարատեսակ ռիտուալներ կան, օրինակ օծված, սուրբ ջուր են լցնում վրան, խունկ են ծխում մոտակայքում, աղոթում են, բայց ամենատարածված բանը, որ անում են, խաչ են ցույց տալիս:

Ես չգիտեի, որ ՀՀ քարտեզը յուրատեսակ էկզորցիզմի գործիք կծառայի ձեզ համար, հարգելի գործընկերներ, և գուցե ինչ-որ ժամանակ հաջողվի ՀՀ քարտեզի միջոցով ձեր մեջից վանել այն ամբողջ КГБ-ն որ նստած է եղել ձեր մեջ ամբողջ 20-րդ դարի շրջանակներում ու ենթադրաբար, շարունակվել է 21-րդ դարում, բայց ես ողջունում եմ այդ փաստը և հուսով եմ այն նպատակին կծառայի»,- ասաց նա:

Նշենք, որ պատգամավոր ԱՆնա Մկրտչյանն, իր ելույթում խոսելով ԱԺ-ում փակցված ՀՀ քարտեզի մասին, ասել էր, որ աղդամցի Ալեն Սիմոնյանն այս մետաղի ջարդոնի վրայից ոչ միայն Աղդամն է ջնջել, այլ հայրենիքի մի մասը: