Կան մթերքներ, որոնք պետք է օգտագործել ամեն օր՝ ապահովելու համար, որ առողջությունը միշտ կարգին լինի, ասել է ուռուցքաբան և պրոկտոլոգ Ելենա Սմիրնովան։
Այսպիսով, ըստ մասնագետի, լոլիկը պարտադիր պետք է ներառվի ամենօրյա սննդակարգում։ Իր Telegram-ի ալիքում բժիշկը բացատրել է, որ շատ մարդիկ հաճախ են տառապում փքվածությունից, սրտխառնոցից և այլ տհաճ ախտանիշներից, որոնք հնարավոր է կանխել։ Ահա թե ինչու պետք է կանոնավոր կերպով լոլիկ ուտել։
Լոլիկի կանոնավոր օգտագործումը օրգանիզմը կապահովի լիկոպինով։ Այս կարոտինոիդ պիգմենտը գործում է որպես հակաբորբոքային: Լոլիկը նույնպես շատ կալիում է պարունակում։ Այս միկրոտարրը օգնում է նվազեցնել նատրիումի մակարդակը, որը հաճախ առաջացնում է փքվածություն:
Բժիշկը հավելել է, որ կարելի է նաև օրական ուտել ավոկադո, նեխուր և կեֆիր։ Ավոկադոն նույնպես շատ հարուստ է կալիումով, իսկ նեխուրը պարունակում է ֆլավոնոիդներ: Այս նյութերը նվազեցնում են բորբոքումն ամբողջ մարմնում՝ ներառյալ աղիքները:
Ինչ վերաբերում է կեֆիրին, Ելենա Սմիրնովան ընդգծել է, որ այս մթերքի կանոնավոր սպառման դեպքում ստամոքս-աղիքային տրակտում գազերի քանակը կրճատվում է մոտավորապես 70%-ով։ Այս փաստը հաստատվել է գիտական հետազոտություններով։