cropped-cropped-IMG_3536.png

ԱԺ հերթական նստաշրջանը սկսվեց երգչախմբի կողմից ՀՀ օրհներգի կատարմամբ և Մհեր Սահակյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով

screenshot-3_60-770x_

ԱԺ-ում սկսվեց 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանը:

Նստաշրջանը սկսվեց երգչախմբի կողմից ՀՀ օրհներգի կատարմամբ: Երգչախումբը կատարեց ՀՀ օրհներգի՝ նոր փոփոխված տարբերակը:

Հիշեցնենք, որ փոփոխության առաջարկի հեղինակներից է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Երգչախումբը տեղավորվել էր դահլիճի այն հատվածում, որտեղ սովորաբար նստում են Փաշինյանն ու կառավարության անդամները:

Այնուհետև Ալեն Սիմոնյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել վթարից զոհված պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը:

«Տարին սկսվեց վատ լուրով, մեր գործընկեր Մհեր Սահակյանի հետ ավտովթար տեղի ունեցավ, առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր գործընկերոջ հիշատակը»,- ասաց նա: