cropped-cropped-IMG_3536.png

Կոտայքում եղբայրը որսորդության ժամանակ կրակել է եղբորը

pushke-780x439-770x_

Հունվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուժական բնակավայրում կրակոց է հնչել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները և պարեկները։

Ավելի ուշ Եղվարդ քաղաքի հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ Նաիրի խոշորացված համայնքի Բուժական բնակավայրում գտնվող անասնագոմերից մեկի մոտից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Զ. Զ․-ն է։

Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ Զ. Զ․-ին հրազենային վնասվածքը պատճառել է Կոտայքի մարզում հաշվառված, սակայն Երևանում բնակվող 31-ամյա Գ. Զ․-ն։ Նրան գիշերը ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանները հայտնաբերել և տեղափոխել են ոստիկանության Նաիրիի բաժին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ակոսափող հրազենը։

Նշվում է, որ  Զ. Զ-ը. և Գ-ը. Զ․-ը հարազատ եղբայրներ են և դուրս են եկել որսորդությամբ զբաղվելու և Գ. Զ․-ի կողմից անզգուշաբար արձակվել է կրակոց, ինչն էլ վիրավորել է Զ. Զ․-ին։

Հայտնաբերվել է նաև երկրորդ զենքը։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։