Թուրքիայի ՆԳՆ-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ Արդարադատության նախարարությանը` երկու հանցագործների արտահանձման համար
![screenshot-2025-01-19-194520-770x_](http://norlur.am/wp-content/uploads/2025/01/screenshot-2025-01-19-194520-770x_.png)
Թուրքիայում երկար տարիներ հետախուզման մեջ գտնվող հանցավոր խմբավորման պարագլուխներին Թուրքիային արտահանձնելու հետ կապված Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության նախարարությանը։
Թուրքիայի ՆԳՆ նախարարությունը հայտարարություն է տարածել X սոցիալակական ցանցում, որտեղ հայտնել է, որ Հայաստանի հետ համագործակցության արդյունքում Հայաստանում ձերբակալվել և Թուրքիային են արտահանձնվել 6 տարի և 15 տարի հետախուզման մեջ գտնվող Իբրահիմ Քայմաքը և Էրջան Յըլմազը։
Հայտարարության մեջ Օրդուի ոստիկանության նահանգային վարչության հետ համագործակցության համար շնորհակալություն են հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ՀՀ Արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ Թուրքիա է արտահանձնել երկու անձանց, ովքեր մեղադրվում են կազմակերպված հանցավորության մեջ։