cropped-cropped-IMG_3536.png

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Վոզդվիժենկա բնակավայրը. ՌԴ ՊՆ

756049693814743-770x_

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Վոզդվիժենկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում «Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ինքնահռչակ հանրապետություն Ուկրաինայի տարածքում, tert.am) Վոզդվիժենկա բնակավայրը», – նշվում է հաղորդագրության մեջ: