Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունից
![artsakh-xekavar-770x-770x_](http://norlur.am/wp-content/uploads/2025/01/artsakh-xekavar-770x-770x_.jpg)
Արբեջանական լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ Բաքվի դատարանում այսօր մեկնարկած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունից
Ադրբեջանն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։
Քրեական գործով մեղադրական եզրակացությունը դեկտեմբերի 16-ին հաստատվել է Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննության։
Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված «հանցագործությունների» առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների կողմից քննված 1,389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։