Լոռիում 15-ամյա տղան բռնի սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետ
![screenshot-2025-01-17-205635-770x_](http://norlur.am/wp-content/uploads/2025/01/screenshot-2025-01-17-205635-770x_.png)
Հունվարի 15-ին՝ Ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Լոռու մարզի բնակիչ 15-ամյա տղան 2024 թվականի սեպտեմբեր ամսին սեռական հարաբերություն է ունեցել Լոռու մարզի բնակիչ 15-ամյա աղջկա հետ՝ վերջինիս կամքին հակառակ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ այդ տեղեկությունների՝ 2024թ. սեպտեմբեր ամսին երեկոյան հեռախոսով պայմանավորվել և բնակավայրերից մեկում կիսաքանդ շինությունում այդ տղան հանդիպել է իր ծանոթ աղջկա հետ, ով իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել, սակայն վերջինս մերժել է, որից հետո տղան իր կամքին հակառակ իջեցրել է իր տաբատը և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել: Այդ ընթացքում աղջիկը մի քանի անգամ ապտակել է տղային որպեսզի իրեն բաց թողնի, սակայն վերջինս բաց չի թողել:
Ոստիկանների կողմից ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ տղային հայտնաբերելու ուղղությամբ: