Երևանում 86-ամյա վարորդը «Range Rover»-ով վրաերթի է ենթարկել 57-ամյա հետիոտնին
![screenshot-2025-01-17-214656-770x_](http://norlur.am/wp-content/uploads/2025/01/screenshot-2025-01-17-214656-770x_.png)
Հունվարի 17-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Մուշեղ Գալշոյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 57-ամյա Նունե Դ-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: