cropped-cropped-IMG_3536.png

Ավանի տեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել, խանութն ամբողջությամբ այրվել է

screenshot-26_6-770x_

Այսօր՝ հունվարի 16-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 04:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ հարակից տեխսպասարկման կետում, կրակ և ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ, 11-րդ, 12-րդ և 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկներ:

Հայտարարվել է հրդեհի «1 ԲԻՍ» աստիճան:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գազալցակայանի մոտ գործող յուղերի և պահեստամասերի խանութում:

Խանութն ամբողջությամբ այրվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Հրդեհի պատճառը պարզվում է: