cropped-cropped-IMG_3536.png

Ոչ մի երկիր չպետք է միջամտի Սիրիայի գործերին. Էրդողան

617fd7a1045f0617fd7a1045f11635768225617fd7a1045ed617fd7a1045ef-770x_

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի հետ միասին, առանց արտաքին օգնության, կվերացնի սիրիական տարածքում ահաբեկչությունը, չորեքշաբթի գրում է Daily Sabah թերթը։

«Ոչ մի երկիր չպետք է միջամտի Սիրիայի գործերին, Թուրքիան իր սիրիացի եղբայրների հետ ի վիճակի է ոչնչացնել բոլոր ահաբեկչական կազմակերպությունները»,-ասել է Էրդողանը։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներին ուղղված ելույթում Թուրքիայի նախագահը կոչ է արել քրդական «Ինքնապաշտպանության ժողովրդական ջոկատներ»-ին (YPG) վայր դնել զենքերը՝ զգուշացնելով, որ խմբավորմանը «առաջիկայում վախճան» է սպառնում։