cropped-cropped-IMG_3536.png

Մենք հանգիստ սպասում ենք, որ Թրամփը ստանձնի իր պաշտոնը, նոր միայն կխոսենք շփումների մասին․ Պուտինի օգնական

screenshot-2025-01-16-203902-770x_

Ռուսաստանը սպասում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնի իր պաշտոնը, նախքան կխոսի ամերիկացի առաջնորդի և Վլադիմիր Պուտինի միջև շփումների նախապատրաստման մասին: Ինչպես  փոխանցում է Риа новости-ն, այս մասին ասել է Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

«Մենք հանգիստ սպասում ենք, որ Թրամփի թիմը զբաղեցնի իր տեղերը, երբ Թրամփը մտնի Օվալաձև գրասենյակ, ապա կտեսնենք, թե ինչ կլինի», – ասաց նա։

Ուշակովի կարծիքով՝ ԱՄՆ-ի ընտրված նախագահը պաշտոնը ստանձնելուց հետո բազմաթիվ խնդիրների կբախվի։ Դրանք ոչ միայն միջազգային, այլև ներքաղաքական բնույթ ունեն։