Տարածաշրջանն էuկալացնելու որևէ հիմք չկա. Սուրեն Պապիկյանը՝ Ալիևին
![mixcollage-15-jan-2025-04-47-pm-8827-770x_](http://norlur.am/wp-content/uploads/2025/01/mixcollage-15-jan-2025-04-47-pm-8827-770x_.jpg)
Ագրեսիվ հայտարարություններին զուտ չեմ անդրադառնում նրա համար, որովհետև յուրաքանչյուր ագրեսիա իրականացնելու համար անհրաժեշտ են հիմքեր: Այս մասին 2024 թվականի կատարած աշխատանքներն ամփոփոխ ասուլուսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ ՀՀ դեմ ռազմական գործողություններ սկսելու ակնարկներին:
«Ագրեսիա իրականացնելու համար հիմքեր չկան, որովհետև ՀՀ-ն հանդես է գալիս տարածաշրջանային խաղաղության հաստատատելու նարատիվներով, և այդ նարատիվները բավականին հիմնավոր են: Ես չեմ կարծում որ կա հիմք որևէ կերպ էսկալացնել տարածաշրջանը»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ քանի-որ խոսվում է տարածաշրջանի անվտանգությունից, ապա դա միայն Հայաստանով ու իր մեկ հարևանով չէ պայմանավորված:
«Դա պայմանավորված է ամբողջ տարածաշրջանով: Իհարկե, տարածաշրջանը հեշտ ժամանակներ չի ապրում, բայց միևնույն ժամանակ ես տեսնում եմ, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով»,- ասաց նա: