Հայաստանն ու ԱՄՆ-ն, ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը ստորագրելով, նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց
![screenshot-19_10-770x_](http://norlur.am/wp-content/uploads/2025/01/screenshot-19_10-770x_.png)
Հայաստանն ու Միացյալ Նահանգները, ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը ստորագրելով, նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը:
«Հայաստանն ու ԱՄՆ-ն նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում։ Անցած տարիներին մեր հարաբերությունների խորացումը հանգեցրեց նրան, որ պաշտոնապես դարձանք ռազմավարական գործընկերներ։ Սա իսկապես պատմական է: Եկեք նշենք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև նոր որակի ռազմավարական հարաբերությունների սկիզբը»,- գրել է նա: