Կիևը 1 մլն դոլար է առաջարկել ՌԴ զինվորականներին՝ Դոնեցկի Գոռլովկա քաղաքի դիրքերը լքելու համար

1059182901-0-312-2730-1848-1920x0-80-0-0-98bdb35f42bb2305d752beb94e54c8bd-770x_

Ուկրաինայի ռազմական հետախուզությունը ՌԴ զինվորականներին 1 մլն դոլար է առաջարկել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գոռլովկա քաղաքում գտնվող դիրքերը լքելու համար։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ճնշված հետախուզական գործողության վերաբերյալ այս տեղեկությունը հրապարակվել է ՌԴ ՊՆ-ի և Անվտանգության դաշնային ծառայության համատեղ նյութերում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ուկրաինական ռազմական հետախուզության ներկայացուցիչները ՌԴ զինվորականներին 1 մլն դոլար են խոստացել Գոռլովկայում (ԴԺՀ) իրենց դիրքերը լքելու համար։  Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության նկրտումներն արագորեն բացահայտվել են Ռուսաստանի ԱԴԾ ռազմական հակահետախուզության կողմից և տեղափոխվել վերահսկվող պայմանների: Ստացվել է 100,000 դոլար, որը վճարել է Ուկրաինայի ռազմական հետախուզությունը՝ որպես կանխավճար»,- հայտնել է ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը: