Ֆրանսիան փորձել է Ադրբեջանին սպառնալ «Ղարաբաղի ճանաչմամբ»։ Նման հայտարարություն է արել Իլհամ Ալիևը՝ տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Նա պատմել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իբր մի քանի անգամ զանգահարել է իրեն և սպառնացել, որ կճանաչի Ղարաբաղը։

«Ֆրանսիայի այսօրվա ղեկավարությունը քաղաքագիտորեն հասուն չէ։ Յուրաքանչյուր պետություն, որը որոշում է ճանաչել ռեգիոնը, կստանա դիվանագիտական հարաբերությունների խաթարման նոտա»,- ասել է Ալիևը։