Այսօր առավոտյան ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին, Ֆեյսբուքի իր էջում հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Նշվում է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։ Կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան։