Ամանորի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին տեղի է ունեցել նռնօրհնեքի արարողություն։

Այս մասին հայտնում է Մայր Աթոռը՝ կից հրապարակելով լուսանկարներ: