«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում, ինչի մասին քաղաքական գործիչը հայտնել է ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի հայրենակիցներ,

Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործնթաց։

Կուսակցության անվանումը լինելու է «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն» (ՄԱՍԿ)։

Հիմնադիր Համաժողովի անցկացման վայրի, օրվա, ժամի մասին կհայտարարենք 2025 թվականի հունվարի երեքին», – նշել է Աղազարյանը։