ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգաամավոր Տիգրան Աբրահամյանը կրկին դիրքեր ու մարտական հենակետեր է այցելել։ Նա գրել է․

«Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է մարտական դիրքեր այցելությամբ ու մեր երկրի կարևորագույն անձանց` զինծառայողներին հարգանք ու լավագույն ցանկություններ հղելով:

Տարին սկսում ենք դիրքերով և ավարտում նույն տեղում:

Այսօր էլ առիթ ունեցանք գործընկերներով մարտական հենակետեր այցելելու և ևս մեկ անգամ հիշեցնելու, որ մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք  դիրք պահող, երկիր պահող մարդիկ են:

Բարի ծառայություն մեր զինծառայողներին, խաղաղ ու անվտանգ ծառայություն մեր բանակին»: