Հայաստանի կառավարությունն ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետեր Walnort Finance Limited-ի կողմից ներդրումային արբիտրաժային հայցից պաշտպանվելու համար։
Walnort Finance Limited-ը ԶՊՄԿ-ում ունի 12,5 տոկոս բաժնեմաս։ Ընկերությունը մինչ արբիտրաժային գործընթացը ՀՀ-ում իրեն պատկանող այլ ընկերությունների միջոցով դատական տասնյակ գործընթացներ է նախաձեռնել ԶՊՄԿ-ի, դրա մյուս բաժնետերերի, նախկին բաժնետերերի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել բաժնետոմսերի առքուվաճառքի մի շարք գործարքներ։ Այդ գործարքները վերաբերում էին ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի հետ կապված ընկերությանը կոմբինատի բաժնետոմսերը վաճառելուն, կառավարությանը բաժնետոմսերի նվիրատվությանը և այլնի։ Walnort Finance Limited-ի բաժնետերը Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն էր։ Նրա ներկայացուցիչնեչրը պնդում են՝ կոմբինատի բաժնետոմսերը նախապատվության իրավունքով իրենց պետք է առաջարկվեին։
Walnort Finance Limited-ը Հայաստանի դեմ արբիտրաժային հայց ներկայացնելիս պնդել էր՝ ընկերության ներդրումները ԶՊՄԿ-ում խաթարվել են կառավարության կողմից «քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով», որը նպատակ է հետապնդել ԶՊՄԿ-ում զգալի բաժնեմաս ձեռք բերել: Walnort Finance Limited-ի հայցապահանջը 1,2 մլրդ դոլար է, Walnort-ի շահերը ներկայացնում է Hale and Dorr միջազգային փաստաբանական ընկերությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։